Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը հայտնում է, որ ավստրալացի խորհրդարանական Ջոնաթան Օ'Դին Նոր Հարավային Ուելսի խորհրդարանում բարձրաձայնել է քեսաբահայության խնդիրների մասին:

 

Խորհրդարանականը նշել է, որ Դեվիդսոն նահանգի ընտրողների շարքում զգալի է հայերի թիվը, ովքեր իրենց դրական և կառուցողական ներդրումն ունեն ավստրալական հասարակության մեջ: «Իմ որոշ ընտրողներ վերջերս իրենց անհանգստությունն էին հայտնել Սիրիայի Քեսաբի շրջանում «Ալ Քաիդայի» ահաբեկիչների կողմից տեղի բնակչության վրա տարբեր հարձակումների վերաբերյալ: Ինչպես հայտնում են տարբեր աղբյուրները, ահաբեկիչները հարձակվել են մարդկանց վրա' ստիպելով նրանց լքել իրենց բնակավայրը, իսկ եկեղեցիները, տներն ու տարբեր միջոցները յուրացվել են ահաբեկիչների կողմից: Այդտեղ ապրող խաղաղ բնակչության մեծամասնությունը հայեր են, ովքեր հաստատվել էին այդ տարածքում' փախչելով Օսմանյան Թուրքիայից 1915-ին և 1923-ին: Ես ընդունում և աջակցում եմ այն մարդկանց կարծիքն առ այն, որ միջազգային կազմակերպությունները պետք է դադարեցնեն Սիրիայում մարդու իրավունքների յուրաքանչյուր ոտնահարում»,- հայտնել է խորհրդականը:

 

Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Վահե Ղահրամանյանն Ավստրալիայում ապրող հայերի անունից շնորհակալություն է հայտնել Օ'Դիին' Քեսաբի վերաբերյալ իր խիստ դիրքորոշման կապակցությամբ: «Միջազգային կազմակերպությունները պետք է դատապարտեն Թուրքիայի' 1915 թվականի ցեղասպանությունը վերապրած հայ համայնքի նկատմամբ դրսևորած ագրեսիան»,- ասել է Վահե Ղահրամանյանը:

 

Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում և Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսաբ գյուղաքաղաքի վրա հարձակումը սկսվել է մարտի 21-ին Թուրքիայի սահմանի ութ կետերից: Տեղեկություններ են հաղորդվել, որ հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները: Գյուղաքաղաքում գրեթե բնակիչներ չեն մնացել, նրանք տեղափոխվել են առավել ապահով վայրեր: Հայերի մեծամասնությունը ապաստան է գտել Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքի մոտ գտնվող ազգային կառույցներում: Տեղի Հայկական շտապօգնության մարմինը Սիրիայի Կարմիր մահիկի կազմակերպության հետ անհրաժեշտ պարագաներով և սննդով ապահովել է բնակիչներին: Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը հայտնում է, որ ավստրալացի խորհրդարանական Ջոնաթան Օ'Դին Նոր Հարավային Ուելսի խորհրդարանում բարձրաձայնել է քեսաբահայության խնդիրների մասին:

 

Ինչպես տեղեկացնում են Հայ Դատի կենտրոնական խորհրդից, խորհրդարանականը նշել է, որ Դեվիդսոն նահանգի ընտրողների շարքում զգալի է հայերի թիվը, ովքեր իրենց դրական և կառուցողական ներդրումն ունեն ավստրալական հասարակության մեջ: «Իմ որոշ ընտրողներ վերջերս իրենց անհանգստությունն էին հայտնել Սիրիայի Քեսաբի շրջանում «Ալ Քաիդայի» ահաբեկիչների կողմից տեղի բնակչության վրա տարբեր հարձակումների վերաբերյալ: Ինչպես հայտնում են տարբեր աղբյուրները, ահաբեկիչները հարձակվել են մարդկանց վրա' ստիպելով նրանց լքել իրենց բնակավայրը, իսկ եկեղեցիները, տներն ու տարբեր միջոցները յուրացվել են ահաբեկիչների կողմից: Այդտեղ ապրող խաղաղ բնակչության մեծամասնությունը հայեր են, ովքեր հաստատվել էին այդ տարածքում' փախչելով Օսմանյան Թուրքիայից 1915-ին և 1923-ին: Ես ընդունում և աջակցում եմ այն մարդկանց կարծիքն առ այն, որ միջազգային կազմակերպությունները պետք է դադարեցնեն Սիրիայում մարդու իրավունքների յուրաքանչյուր ոտնահարում»,-հայտնել է խորհրդականը:

 

Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Վահե Ղահրամանյանն Ավստրալիայում ապրող հայերի անունից շնորհակալություն է հայտնել Օ'Դիին' Քեսաբի վերաբերյալ իր խիստ դիրքորոշման կապակցությամբ: «Միջազգային կազմակերպությունները պետք է դատապարտեն Թուրքիայի' 1915 թվականի ցեղասպանությունը վերապրած հայ համայնքի նկատմամբ դրսևորած ագրեսիան»,-ասել է Վահե Ղահրամանյանը:

 

Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում և Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսաբ գյուղաքաղաքի վրա հարձակումը սկսվել է մարտի 21-ին Թուրքիայի սահմանի ութ կետերից: Տեղեկություններ են հաղորդվել, որ հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները: Գյուղաքաղաքում գրեթե բնակիչներ չեն մնացել, նրանք տեղափոխվել են առավել ապահով վայրեր: Հայերի մեծամասնությունը ապաստան է գտել Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքի մոտ գտնվող ազգային կառույցներում: Տեղի Հայկական շտապօգնության մարմինը Սիրիայի Կարմիր մահիկ ի կազմակերպության հետ անհրաժեշտ պարագաներով և սննդով ապահովել է բնակիչներին: