Ուկրաինայի նոր կառավարությունը պետք է ապահովի բոլոր քաղաքացիների, այդ թվում՝ ռուսների իրավունքները: Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնին։ Այս մասին հայտնում է newsfiber.com-ը:
«Ռուսաստանի համար ելքը մեկն է. օգտվել Ղրիմում դիտորդներ տեղակայելու ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի առաջարկից, որպեսզի նրանք կարողանան անկախ գնահատել իրավիճակն ու էթնիկ ռուսների վիճակը և ապահովել նրանց իրավունքները։ Մենք հույս ունենք, որ Ռուսաստանը դա կանի»,-ասել է Քարնին։
Նա նշել է նաև, որ ակնհայտ է, որ Մոսկվան ունի իր հետաքրքրությունները Ղրիմի հարցում և, ընդհանուր առմամբ, Ուկրաինայում։