ՀՀ Սահմանադրական դատարանն ընդմիջեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքննությունը: Այն կվերսկսվի ժամը 15:00-ին: Դատարանը կլսի կողմերի եզրափակիչ ելույթները և կգնա խորհրդակցական սենյակ' որոշում կայացնելու:

 

Օրենքի մի քանի դրույթների սահմանադրականությունը վիճարկելու համար ՍԴ են դիմել 36 պատգամավորներ: Դատաքննությունն սկսվել է մարտի 28-ին, շարունակվել' այսօր: Դատարանը հասցրել է լսել դիմող կողմի ներկայացուցիչներին, պատասխանող կողմին' ԱԺ-ին, ԿԲ-ին և կառավարությանը: Դատավորները հարցեր են ուղղել կողմերին: ՍԴ նախագահը հայտարարեց, որ եզրափակիչ ելութների համար կտրվի 30 րոպե:

 

Հանրապետությունում հունվարի 1-ից գործարկվում է կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգը, ըստ որի' 1974 թվականից հետո ծնված քաղաքացիները կկատարեն 5 տոկոսի չափով պարտադիր վճարումներ' կուտակային հիմնադրամներին: Կենսաթոշակային համակարգի մասնակիցների գումարները կառավարվելու է ֆոնդի կառավարիչների միջոցով: