Հրապարակված այն տեղեկատվությունը, որ Գագիկ Ծառուկյանը կուսակցության անդմաներին հանձնարարել է չխոսել, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:

 

««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում ներքին ժողովրդավարության հետ կապված որևէ խնդիր չկա: Եթե որոշ պատգամավորներ իրենք իրենց դիրքորոշումն են արտահայտում' կոնկրետ լրատվամիջոցների կամ կոնկրետ հրապարակումների հետ կապված, ապա դա բացարձակապես իրենց խնդիրն է: Գագիկ Ծառուկյանի կողմից երբևէ որևէ նման հրահանգ չի եղել»,-ասաց Տոնոյանը:

 

Հիշեցնենք, որ «Հրապարակի» տեղեկություններով՝ մի քանի օր առաջ կուսակցությունից տեղի ունեցած արտահոսքի պատճառով Գագիկ Ծառուկյանը լուրջ խոսակցություն է ունեցել կուսպատասխանատուների հետ, հանձնարարել է այստեղ-այնտեղ ավել-պակաս չխոսել: