Բնապահպանության նախարարության «Արագ արձագանքման խմբի» կողմից մարտի 20-ից 30-ն ընկած ժամանակահատվածում իրականացված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է բնապահպանական օրենսդրության պահանջների խախտման երեք դեպք (փայտանյութի և հողի ապօրինի տեղափոխում): Կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ եղեք արձանագրություն և նշանակվել են 372 500 ՀՀ դրամ տուգանքներ, որոնցից 200 000 ՀՀ դրամը՝ վարչական տուգանք, 172 500 ՀՀ դրամը' բնությանը պատճառված վնաս:

 

Վերոնշյալ ժամանակահատվածում «Արագ արձագանքման խումբը» ստուգումներ է իրականացրել հինգ իրավաբանական անձանց մոտ և հայտնաբերել «Թափոնների մասին» և «Բնապահպանական վճարների դրուքաչափերի մասին» ՀՀ օրենքների պահանջնրի խախտումներ: Արձանագրվել են նաև մթնոլորտային արտանետումների մաքրման համար տեղակայված սարքավորումների շահագործման կանոնների խախտման դեպքեր: Հայտնաբերված աղտոտումների համար կազմվել է 550 000 ՀՀ դրամի վարչական իրավախախտման վերաբերյալ չորս արձանագրություն:

 

Հաշվետու ժամանակահատվածում «Արագ արձագանքման խմբի» իրականացրած միջոցառումների արդյունքում ՀՀ պետական բյուջե պետք է մուտք արվի 922.500 ՀՀ դրամ: