NEWS.am-ի տեղեկություններով' մարտի 29-ին, գիշերը ժամը 3-ի սահմաններում Խանջյան փողոցում գտնվող «Վեյվ» կարաոկե ակումբում թեժ տուրուդմփոց է եղել մի խումբ հաճախորդների միջև: Ուշագրավն այն է, որ ծեծկռտուքի մասնակիցների մեծ մասը աղջիկներ են եղել: Սկզբում վեճ է ծագել ակումբում գտնվող երկու աղջկա ու երեք տղայի միջև, որոնց հետ եղել են նաև աղջիկներ:
Վիճաբանությանը թերևս հանդարտեցնելու նպատակով միջամտել են նաև ակումբի աշխատակիցները, սակայն սա ավելի է թեժացրել իրավիճակը ու ավելի քան տասը հոգով սկսել են ծեծել միմյանց՝ տարբեր առարկաններով հարվածներ հասցնելով իրար և պատճառելով մարմնական վնասվածքներ:
Լուրեր.com-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից հաստատեցին տեղեկությունը և նշեցին, որ ծեծկռտուքի մասնակիցներին բերման են ենթարկել բաժին:
Կատարվում է հետաքննություն, նշանակվել է դատաբժշկական փորձագիտություն: