Ոստիկանության Կապանի բաժնում ապրիլի 1-ին' ժամը 00.15-ին, ահազանգ է ստացվել, որ Բաղաբերդ թաղամասի մի բնակարանում ամուսինը կնոջը ծեծի է ենթարկել ու դանակահարել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ մարտի 31-ին' ժամը 23.30-ի սահմաններում, 1981թ. ծնված Ի.-ն տանը, անձնական հարցերի շուրջ, վիճաբանել է ամուսնու' 1976թ. ծնված Գրիգ որ Բ.-ի հետ, որի ընթացքում վերջինս ոտքերով մի քանի անգամ հարվածել է նրա մարմնի տարբեր մասերին և խոհանոցային դանակով մեկ անգամ հարվածել մեջքին' պատճառելով մարմնական վնասվածքներ: Ամուսինը բերման է ենթարկվել բաժին: Հանցագործության գործիք դանակն առգրավված է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: