«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի մի շարք հոդվածների հակասահմանադրական ճանաչվելու վերաբերյալ որոշումը հրապարակելուց հետո կարծիքներ հնչեցրին գործով դիմող և պատասխանող կողմի ներկայացուցիչները: Դիմող կողմի ներկայացուցիչները հայտնեցին, որ հայցն ամբողջովին բավարարված է, իսկ պատասխանող կողմը հորդորեց սպասել մինչև վճռի մանրամասն ուսումնասիրելը:

 

Դիմող կողմի ներկայացուցիչ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ դիմումն ամբողջությամբ բավարարված է, իսկ կատարված կուտակային վճարները պետք է հետ փոխանցվեն: «Տվյալ դեպքում մինչև սեպտեմբերի 30-ը պետք է այս ողջ համակարգը փոփոխվի, 50 օրենքներով և այս օրենքով հանդերձ»,- նշեց Զեյնալյանը՝ հավելելով, որ համակարգի պարտադիր սկզբունքը չի գործելու: «Կամավորության սկզբունքը շարունակելու է գործել, այնքանով, որքանով դա կլինի համապատասխանող Սահմանադրական դատարանի որոշմանը»,- ասաց իրավապաշտպանը՝ հավելելով, որ նաև կամավոր բաղադրիչին վերաբերող բազմաթիվ խնդիրներ կան:

 

Դիմող կողմի ներկայացուցիչ, փաստաբան Մերի Խաչատրյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ դիմող կողմի բոլոր փաստարկներն ու հիմնավորումներն ընդունվել են: Փաստաբանը հիշեցրեց, որ Սահմանադրական դատարանը մինչև սեպտեմբերի 30-ը ժամանակ է տվել, որպեսզի Կառավարությունն ու Ազգային Ժողովն այդ ամբողջ օրենքը վերանայեն: «Շատ կարևորվեց սեփականության իրավունքի մասը և ևս մեկ անգամ ընդգծվեց Սահմանադրական դատարանի մի շարք այլ որոշումներում արտահայտած իր իրավական դիրքորոշումը, որ սեփականության իրավունքի խախտում կա այստեղ, այսինքն հակասո ւմ է Սահմանադրության 8-րդ հոդվածի առաջին մասի և 31-րդ հոդվածի պահանջներին»,- ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ մինչ այդ վերահաշվարկ կկատարվի և վճարված կուտակային պահումները հետ կվերադարձվեն:

 

Դիմող կողմի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատմավոր Արծվիկ Մինասյանը հորդորեց չշտապել և սպասել 2 օր: «Որոշման վերջնական տեքստը կուսումնասիրենք, որից հետո նոր փուլ է սկսում պայքարի»,- ասաց Մինասյանը՝ հիշեցնելով, որ դատարանը չի ընթերցել որոշման՝ իրավակարգավորման նորմերի մասը, ուստի անհրաժեշտ է ամբողջական տեքստն ունենալ ձեռքի տակ:

 

Պատասխանող կողմի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրել Սահմանադրական դատարանի որոշումը՝ դրա վերաբերյալ հստակ դիրքորոշում հայտնելու համար: Պատգամավոը հիշեցրեց, սակայն, որ ՍԴ որոշումը բոլորը պարտավոր են կատարել: «Սա շատ նուրբ հարց է և մինչև դատարանի որոշումը ճիշտ չկարդանք, չվերլուծենք, ես նման հարցի չեմ կարող պատասխանել»,- ասաց Հակոբյանը: ԱԺ պատգամավորը ՍԴ որոշումը պարտություն չի համարում: «Մեր նպատակը մեր հասարակությանն արժանապատիվ կենսաթոշակ ապահովելն է և մեր նպատակը չի փոխվել: Մեր նպատակի իրականացման ճանապարհին եղել են օրենքի դրույթներ, որոնք հակասում են մեր իսկ Սահամանադրությանը, և Սահմանադրական դատարանը մեզ ժամանակ տվեց օրենքի հակասող դրույթները փոխելու»,- ասաց Հակոբյանը:

 

ՀՀ Սահմանադրական դատարանի Նախագահ Գագիկ Հարությունյանը ապրիլի 2-ին, հրապարակեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 եւ 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» Սահմանադրական դատարանի որոշումը, որով մի շարք հոդվածներ ճանաչվեցին Սահմանադրությանը հակասող և անվավեր:

 

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի քանի դրույթների սահմանադրականությունը վիճարկելու համար ՍԴ են դիմել 36 պատգամավորներ: Դատաքննությունն սկսվել է մարտի 28-ին, շարունակվել մարտի 31-ին:

 

Հանրապետությունում հունվարի 1-ից գործարկվում է կենսաթոշակային պարտադիր կուտակայինհամակարգը, ըստ որի' 1974 թվականից հետո ծնված քաղաքացիները կկատարեն 5 տոկոսի չափովպարտադիր վճարումներ' կուտակային հիմնադրամներին: Կենսաթոշակային համակարգիմասնակիցների գումարները կառավարվելու է ֆոնդի կառավարիչների միջոցով: