Ռուսական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ուկրաինայի պաշտոնանկ արված նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ դիմել է Ռուսաստանի նախագահին, որ նա Ուկրաինայի բնակչության պաշտպանության նպատակով օգտագործի ռուսական զինված ուժերը:
Յանուկովիչը հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հաստատում է, որ խնդրել է այդ մասին Պուտինին՝ հանուն Ուկրաինայի քաղաքացիների պաշտպանության:
Նա հավելել է, որ Ուկրաինայից Ղրիմի անջատման մեղավորը Կիևի ներկայիս իշխանությունն է, և Ռուսաստանն ու նա դրա հետ կապ չունեն։ Յանուկովիչի խոսքով՝ Ղրիմի հանրաքվեն տեղի բնակչության բողոքի ձևն էր՝ ընդդեմ ուկրաինական իշխանությունների։
«Ուկրաինան, որպես երկիր, փլուզվում է»,-հայտարարել է նախկին նախագահը։
Ուկրաինայում քաղաքական ճգնաժամն սկսվել էր 2013թ.-ի նոյեմբերից, երբ նախարարների կաբինետը հայտարարել էր երկրի եվրաինտեգրումը կասեցնելու մասին: Զանգվածային ցույցերը շարունակվել էին նաև հունվարին և վերաճել բախումների, ինչի հետևանքով տասնյակ զոհեր եղան։
Փետրվարի 22-ին երկրում իշխանափոխություն է տեղի ունեցել: