Ինչպես հայտնում է BBC Russian-ը, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը գրավոր դիմում է ներկայացրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ուժերը Ուկրաինայի տարածք մտցնելու համար' ուկրաինացիներին պաշտպանելու նպատակով: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը:
«... Դիմում եմ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին՝ խնդրանքով, որ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը մտցնեն Ուկրաինայի տարածք՝ վերականգնելու երկրում կարգուկանոնը, խաղաղությունը, կայունությունը և պաշտպանելու Ուկրաինայի բնակչությանը:
Վիկտոր Յանուկովիչի 1 մարտի, 2014 թվական»,-Չուրկինը մեջբերում է Յանուկովիչի խոսքերը:
Դիմում-նամակում նշվում է նաև, որ արևմտյան երկրների ազդեցության ներքո իրականացվում է բացահայտ ահաբեկչություն և բռնություն, որի հետևանքով մարդիկ հետապնդվում են քաղաքական և լեզվական պատկանելության պատճառով: