Ինչպես հայտնում է Хартия.ru-ն, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Վիկտոր Յանուկովիչին համարում է Ուկրաինայի լեգիտիմ նախագահ:
Այս մասին Ռուսաստանի վարչապետը գրել է ֆեյսբուքյան իր էջում:
«Իմ դիրքորոշումն այսպիսին է, որ Ռուսաստանը պատրաստ է զարգացնել բազմաբնույթ հարգալից հարաբերությունները եղբայրական Ուկրաինայի հետ՝ փոխշահավետ և արդյունավետ: Սակայն, Ուկրաինան մեզ համար մարդկանց մի խումբ չէ, որը գրավել է իշխանությունը՝ թափելով անմեղ մարդկանց արյուն' խախտելով Սահմանադրությունը և իր երկրի օրենքները: Շատ տարբեր են մարդիկ. ուկրաինացիներ, ռուսերեն, թաթարներ, հրեաներ, ովքեր ապրում են հաշտ և համերաշխ:
«Այո, նախագահ Յանուկովիչի հեղինակությունը, փաստացիորեն, տապալված է, սակայն Ուկրաինայի Սահմանադրությամբ նա երկրի լեգիտիմ ղեկավարն է: Եթե նա մեղավոր է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների մեջ, ապա իմպիչմենթի գործընթաց սկսեք Ուկրաինայի Սահմանադրության համաձայն: Իսկ այն ամենը ինչ տեղի է ունեցել և ունենում Ուկրաինայում, օրենքի և մարդկային իրավունքի շրջանակներից դուրս է»,-գրել է Մեդվեդևը:
«Ռուսաստանին հարկավոր է ուժեղ և կայուն Ուկրաինա, տնտեսապես հարուստ գործընկեր, այլ ոչ աղքատ բարեկամ»,-ավելացրել է Մեդվեդևը: