Եվրամիության երկրների առաջնորդները չկարողացան համոզել Ուկրաինայի ղեկավարությանը ստորագրել Կիևի կողմից սառեցված ասոցացման համաձայնագիրը Վիլնյուսում կայացած Արևելյան գործընկերության գագաթնաժողովի առաջին օրվա ընթացքում. գրում է AFP-ն' հղում կատարելով Լիտվայի նախագահին:

 

«Եվրամիության փաստարկները չհասան նախագահ Յանուկովիչին: Մենք դեռևս չենք տեսնում, որ նրա դիրքորոշումն այդ հարցում փոխված լինի»,-ասել է նա գործակալությանը:

 

Նշենք, որ անցյալ շաբաթ Ուկրաինայի կառավարությունը որոշել էր կասեցնել ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման աշխատանքները, ինչը սուր քննադատություն էր առաջ բերել եվրոպական երկրների կողմից: