Քաղաքապետարան-վարչական շրջան-համատիրություն համատեղ ծրագրի շրջանակում այս տարի ևս մայրաքաղաքի վարչական շրջաններում կշարունակվեն բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի վերանորոգման աշխատանքները: Տարեկան ծրագրով ընդհանուր առմամբ կվերանորոգվի 727 մուտք: Վարչական շրջաններում աշխատանքների մեկնարկն արդեն տրված է: Հաշվի առնելով ծրագրի արդյունավետությունը հատկապես այն բազմաբնակարաններում, որտեղ մուտքերից բացի վերանորոգվել են նաև բոլոր հարկերն ամբողջությամբ' քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ՝ 2014թ. նախատեսված ծրագրով մուտքերի վերանորոգման հարցում կցուցաբերվի նույն համալիր մոտեցումը: