Հաշվի առնելով մայրաքաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերի լվացման ծրագրի հաջողվածությունն ու բնակիչների դրական արձագանքը' Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի արտաքին տեսքի բարելավման 2014 թվականի ծրագրում ևս ընդգրկվեցին շենքերի արտաքին մաքրման, ներկման և բարեկարգման աշխատանքները:
Նախատեսվածի համաձայն՝ մեծ ճնշման ջրաշիթերով և հատուկ հեղուկներով լվացվում և մաքրվում են շենքերի ճակատային հատվածները: Արդյունքում գորշ ու խամրած գույներին օրեցօր փոխարինում են երևանյան ջերմ, վառ երանգները:
2014թ.-ի ծրագրում ընդհանուր առմամբ ներառվել է 32 շենք Կենտրոն, Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն և Շենգավիթ վարչական շրջաններում: Ծրագրի առաջին փուլով 20 շենքերում աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են: