ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը հերքել է լուրերն այն մասին, թե Ռոբերտ Քոչարյանը վարչապետի հնարավոր թեկնածուներից մեկն է:
Վիկտոր Սողոմոնյանը հերքել է տեղեկատվությունը, թե Ռոբերտ Քոչարյանը եղել է Դուբայում, որտեղ այս օրերին հանգստանում էին Գագիկ Ծառուկյանը, Սամվել Ալեքսանյանը և այլք:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը նախագահ Սերժ Սարգսյանին հրաժարականի դիմում է ներկայացրել: Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմինն ընդունել է հրաժարականը: Տիգրան Սարգսյանը գրառում է արել նաև Ֆեյսբուքում. «Սիրելի հայրենակիցներ, դեռևս փետրվարին ես հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին դիմեցի խնդրանքով՝ ընդունել իմ հրաժարականը: Որոշումս հասունացած էր և խորը գիտակցված: Պայմանավորվեցինք դիմումի ներկայացման պահը հետաձգել' մի շարք կարևոր պետական միջոցառումների և ՀՀԿ տնտեսական համաժողովի անցկացման անհրաժեշտությունից ելնելով: Իմ շնորհակալությունն եմ հայտնում բոլորայն մարդկանց, ում հետ աշխատել եմ, և առաջին հերթին հանրապետության նախագահին՝ վարչապետի բարձր պաշտոնն ինձ վստահելու համար: Նոր կառավարությանը մաղթում եմ հայրենանվեր ևարդյունավետ աշխատանք»: Տիգրան Սարգսյանը ՀՀ վարչապետի պաշտոնն ստանձնել է 2008թ.ապրիլի 9-ին: