totalfootball.amՌուբեն Հայրապետյանը ՀՖՖ է հրավիրել ֆուտբոլասերներին, որպեսզի միասին քննարկվեն տարբեր խնդիրներ:
- Առաջին հարցը մանկապատենեկան ֆուտբոլի մասին...
- Մեր մանկապատանեկան ֆուտբոլը լավագույնն է տարածաշրջանում, սակայն դա չի նշանակում, որ ես գոհ եմ ամեն ինչից: Մենք ունենք մարզիչների խնդիրներ: Մենք կառուցում ենք ակադեմիաներ, սակայն ծանր ու ցավալի գործ է այն, թե ովքեր են մարզելու: Հիմա աշխատում ենք արտասահմանից մինչ 14 տարեկան պատանիներին մարզելու համար մարզիչներ ներգրավելու համար: Մենք բազմաթիվ մարզչական արտոնագրեր ենք տվել, սակայն մեծամասնությունը չեն համապատասխանում: Ստիպված որոշում եմ կայացրել արտասահմանից բերել մարզիչներ: Այն ինչ կրթում և սովորում են մեր մարզիչները ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի ծրագրերով, անում են հակառակը և չեն պատրաստվում փոխվել: Անհամապատասխանում է ֆուտբոլիստ ընդրգկելու ձևը. կան խաղացողներ որոնք ֆիզիոլոգիապես չեն համապատասխանում, սակայն ընդգրկվում են և նրանց վրանց գումարներ են ծախսվում: Դրա համար որոշում է կայացվել արտասահմանցի մասնագետ հրավիրել; Նաև արտասահմանցի մարզիչ կգլխավորի ֆուտբոլի ակադեմիան: Օրինակ բերեմ, ամբողջ աշխարհում արգելված է, որ մինչև 15 տարեկան ֆուտբոլիստները ֆիզիկական վարժություններ կատարել: Նման մարզիչներին լիցենզիայից զրկում են: Մեզ մոտ դա արվում է և հաշմանդամ են սարքում երեխային:
- Ո՞ր երկրից ենք բերելու:
- Կարևոր չէ, կարևորը, որ օգտակար լինի մեր ֆուտբոլին: Ապագան ցույց կտա Հոլանդիայից կլինի, Ֆրանսիայից, թե այլ երկրից: Լավ կլինի, որ թիմ լինի, որ միմյանց ճանաչեն, սակայն լավ կլինի, որ թիմ լինի, որ միմյանց ճանաչեն միմյանց մարզիչները:
- Արտասահմանում երեխաները փոքրուց ֆուտբոլ են խաղում: Առաջարկում եմ, որ մեր երեխաները շատ խաղան տարբեր երկրների թիմերի հետ:
- Լավ առաջարկ է, սակայն չեմ կարող մեր ակումբներին պարտադրել, որ երեխաներին տանել արտասահման, ճանաչողական մրցումներին: Բայց եթե ուշադրություն դարձնենք, մեր պատանեկան հավաքականները, Փյունիկը, Բանանցը մասնակցում են մրցումների: Հնարավորությունների սահմաններում դա անում ենք: Համաձայն չեմ, որ մեր պրոբլեմը դա է: Մեր խնդիրը ֆուտբոլիստ պատրաստելու մեջ է: Հասարակ բան եմ ասում; ՏԵսեք, թե ինչպես է Յուրա Մովսիսյանն աշխատում կորպուսով: Նա այդպես է խաղում, քանի որ հայ մարզչի հետ չի աշխատել, իրեն սովորացրել են դա: 20 տարեկանում դա չես կարող ֆուտբոլիստի սովորացնել: Դա պետք է սովորել փոքր տարիքից: Մեր ամբողջ ազգը նաև սիրում է կենտրոնական պաշտպան խաղալ: Գիտե՞ք դա ինչից է... գլուխ պահելու տեղ է: Հանձնարարել եմ, որ աջ կամ ձախ պաշտպաններ պատրաստել: Սովորել էր պետք: Ժամանակին Հենրիխ Մխիթարյանն ընդհանրապես գնդակ չէր խլում, երբ Վարդան Մինասյանը նրան տեղափոխեց աջ կամ ձախ եզր, նա սկսեց շատ լավ գնդակ խլել: Սարգիս Հովսեփյանին 92 թվականին որոշ մասնագետներ նրան հանել էին ֆուտբոլային հաշվից: Սակայն եկավ Փյունիկ և իր բնավորության և արագության հաշվին դարձավ լավ ֆուտբոլիստ: Մարզչի ճիշտ աշխատանքի դեպքում ֆուտբոլիստը դառնում է ֆուտբոլիստ:
- Արտասահմանում ֆուտբոլիստները ապրում են ակումբներում և ակումբը հսկում է նրանց, կրթում և սնում է:
- Ֆուտբոլիստի համար շատ կարևոր է կրթությունն ու ինտելեկտուալ զարգացումը: Սնունդըհ կարևոր է, սակայն ինձ համար դա երկրորդական և երրորդական է... միասին ապրելու իմաստն այլ որակների համար, որոնք ցավալիորեն մեր ֆուտբոլիստները չունեն: Շուոտով հավաքականի բազայի երեխաների երկրորդ հարկը դառնալու է ինտերնատ և այնտեղ ապրելու են 40 տաղանդավոր ֆուտբոլիստ: Եթե օրինակ եք բերում Բարսելոնային, ապա այնտեղ քննությամբ են ընդունվում: Երկու տարի առաջ մենք չունեինք պատանիների այդ քանակը, սակայն հիմա ունենք: Մոտ ժամանակներս հավաքելու ենք երեխաներին, նրանց կմարզի արտասահմանցի մարզիչ.. դեռ որոշում ենք կխաղան ակումբներում, թե ակադեմիայի անվան տակ: Կխորհրդակցենք ՈՒԵՖԱ-ի մեր գործընկերների հետ: Դա շատ կարևոր և ծախսատար բան է, բայց պատրաստ ենք անել դա:
- Ինչպես պետք է վարվեն այն քաղաքների երեխաները, ովքեր, ինչպես Ստեփանավանում, չեն մասնակցում առաջնությունների մարզադաշտ չունենալու պատճառով:
- Պետք է դիմեն իրենց քաղաքապետին: Ֆեդերացիան անսահմանափակ հնարավորություններ չունի: Պետք է գա օր, երբ մարզպետները, քաղաքապետերը զբաղվեն դրանով: Կարող եմ նրանց գրած 1000-ավոր նամակներ ցույց տալ: Սակայն աշխարհում չկա ֆեդերացիա, որը դրանով զբաղվել: Սակայն դա չի նշանակում, որ չեմ զբաղվելու դրանով: Հնարավորության սահմաններում պետք է ամեն ինչ անել... Լրագրողները պետք է գնան հարցնեն քաղաքապետին, թե ինչու չեն պահում... նրանք գրում են Հայրապետյանը հայհոյեց բայց մտքի մեջ... արդեն մտքերս են կարդում: Արցախում էլ ենք կառուցել, տեսեք թե ինչպես պահպանում, իսկ այստեղ քանդում են: Իհարկե կառուցելու ենք, Աստված տա, որ այնպիսի հնարավորություն լինի, որ ամեն գյուղում դաշտ լինի: Այդ ժամանակ հանգիստ կապրեմ:
- Վանաձորում ակադմիա կառուցվու՞մ է:
- Կառուցվում է: Եթե վիսոկովոլտնի լարերը չխանգարեն, կկառուցենք... Հուսով ենք, որ կառուցելուց հետո կգտնվի մարդ, ով կպահի ակումբ: Կապանում հակառակը եղավ՝ ակումբից գնաց մանկապատանեկան զարգացում: Այստեղ հակառակը կլինի:
- Կարող եմ իմ երեխային բերել, որպեսզի նայեն նրան: Նա ռմբարկու է Նովոսիբրիսկում:
- Չկա երեխա, որ մեր ուշադրությունից վրիպի: Սակայն լինում են դեպքեր, որոնց մասին պետք է ինձ հայտնեք: Դեպք պատմեմ... ծնողը իր 17 տարեկան երեխաներին Գերմանիայից բերել էր, սակայն հավաքականի մարզիչ Արթուր Ոսկանայանը ժամանակ չուներ նրան հանդիպելու... ժամանակ չուներ նաև ֆեդերացիայի աշխատակիցը: Լավ էր ինձ հասավ դա, նայեցին երեխային և բոլորը հիացած էին: Եթե խոչընդոտներ լինեն, անպայման ինձ հայտնեք ֆեդերացիայի կայքով:
- Առաջարկում եմ ստեղծել ակումբային հավաքական որպես այլընտրանք ազգային հավաքականի համար:
- Մեր հավաքականն ունի բաց տեղեր, սակայն երբ հաղթում է գտնում ենք որ ամեն ինչ լավ է: Չեմ ասում, որ մեր պաշտպանները լավագույնն են աշխարհում: Երբ 11 ֆուտոլիստ կատարում են մարզչի հանձնարարությունները և պաշտպանությունն է ուժեղ երևում և հարձակումը: Բայց երբ Ռուսաստանի դեմ խաղում թիմի կեսը չի կարողանում վազել, ինչ պիտի լինի մեր պաշտպանության վիճակը: Ռուսաստանի դեմ ինչ պիտի անեն, երեբ չորսը չորսի դեմ հարձակվում են և կիսապաշտպանները չեն գալիս օգնության: Աշխարհի լավագույն պաշտպաններն էլ չեն կարող պայքարեն այդ դեպքում... ուտելու են: Չբարդենք ամեն ինչ պաշտպնների վրա: Պետք է մտածենք այն մասին, որ մեր պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներն ամեն պահի պատրաստ լինենք: Արդեն Յուրա Մովսիսյանը խփելու գոլերը, քանի որ արդեն իր ոտքերը, մկանները ենթարկվում են իր ուղեղին:
Ալտերնատիվ հավաքականն ինչների՞ս է պետք: Կան պատանեկան հավաքականներ: Այդ մարզիչները բոլորին տեսնում ենք: Հավաքականի մարզիչը բոլորին գիտի, մեր առաջնությունում երիտասարդներ են: Մեկ-երկու թիմում են տարիքով ֆուտբոլիստներ: Ես անգիր գիտեմ, թե որ ֆուտբոլիստը կարող է ապագայում կարող է ազգային հավաքական ունենալ: Դա պետք է մեծ երկրներին, ովքեր մեծ քանակով ֆուտբոլիստներ ունեն: Մենք չունենք այդ քանակը: Երբեմն ասում են, որ դա ստիմուլ կլինի: Սակայն Միկայի ու Բանանցի ֆուտբոլիստը պետք է ձգտի հավաքականում խաղալ: Պետք չէ կեղծ շապիկ հագցնել: Մայիսի 25-ին ընկերական խաղ ենք անցկացնելու Երևանում: Ավել ընկերական խաղեր չեն կարող լինել: Մնացած ընկերական խաղերի իմաստն անընդհատ նոր ֆուտբոլիստներ ընդգրկելն է:
- Առաջարկում եմ բոլոր ակումբներին միավորել և հաջող հանդես գալ եվրագավաթներում:
- 10 տարի առաջ մտածել եմ դրա մասին: Սակայն նույն արդյունքն ենք ունենալու: Մեծ բյուջե է պետք: Խմբային փուլում հանդես գալու համար առնվազն 10-15 միլիոն եվրո բյուջե է պետք: Այնտեղ 50 միլիոնանոց թիմեր են խաղում, սակայն 10-15-ով կարելի է ճիշտ ձևը գտնել և խաղալ: Առայժմ դա ռեալ չէ մեր ակումբների համար: Ութ ակումբների բոլոր ֆուտբոլիստներին գիտնեք, եթե հավաքենք մի տեղ, նույն կերպ են հանդես գալու: Այդ որակը չունենք մեր ակումբներում:
- Ես ներկայացնում եմ մինի-ֆուտբոլի ֆեդերացիան...
- Դա ի՞նչ ֆեդերացիա է:
- Ֆուտզալից տարբերվում է, ավելի շատ սիրողական է, բացօդյա, հինգ հոգանոց խաղեր են: Նպատակն է մտավոր և հոգեբանական զարգացումը մարդիկ, թիմեր ստեղծեն և խաղան:
- Ես ողջունում եմ Ձեր աշխատանքը: Ցանկացած բան ինչ կապված է կլոր գնդակի հետ, դա օգտակար է մեր ֆուտբոլի զարգացմանը: Կխաղան բակում, ավազի վրա... դա շատ լավ է ֆուտբոլի զարգացման վրա: Վատ է, որ Արմեն Մելիքբեկյանը ներկայացնում է հանրությանը, որ մեր բարձրագույն խմբի ութ թիմերը ոչ մի նպատակ չունեն: Հայկական ֆուտբոլը այդպես վարկաբեկել... ասում է, որ ակումբները չունեն ավանդույթներ: 22 տարի Փյունիկում տասնյակ միլիոնավոր դոլարներ են դրվել, աշխատանքներ են կատարվել... դա տրադիցիա չէ՞; Այդ թիմերին տեսե՞լ եք նպատակներ չունեն: Ինչքան կարելի է չսիրել մեր ֆուտբոլը, որ այդպիսի կարծիք հայտնել: Ես ծնող լինեի, այդպիսի հաղորդումից հետո երեխայիս ֆուտբոլի չէի տա:
Մեկը ես, Օլեգ Մկրտչյանը, Շիրակի նախագահը ինչ սրտով պետք է շարունակենք: Արմեն Նիկողոսյանը խոսքը փոխեց երկրպագուների վրա, սակայն Արմեն Մելիքբեկյանը խոսում էր ակումբի տրադիցիաների վրա: Տեսեք, թե Բանանցի դպրոցը ինչ է դարձել...դա է տրադիցիա: Արտասահմանում ով գալիս է, հիանում են մեր ֆուտբոլի դպրոցներով: Վրացիները երազում են եմր նման ֆուտբոլ ունենալ: Բակերում ինչքան շատ խաղան, այնքան լավ է:
- Շնորհակալություն եմ հայտնում, որ հավաքականի պաշտոնական ֆան-ակումբին հնարավորություն ընձեռեցիք ներկա գտնվել Ռուսաստան - Հայաստան խաղին:
- Հնարավորության սահմաններում փորձելու եմ օգնել մեր հավաքականի երկրպագուներին: Իտալիայի երկրպագուների մասին չէ խոսքը: Պետք չէ զբաղվել փիարով և քաղաքականությամբ: Մի անգամ էլ Ռաուլը մեզ գոլ խփեց ամբողջ մարզադաշտը գոլ էր գոռում: Պատկերացրեք իմ վիճակը: Ինձ չեք սիրում գոնե հավաքականին սիրեք: Աշխարհում երկրորդ այսպիսի ազգ չկա:
- Եկեղեցին խլել է մեր ֆուտբոլի դպորցը Էջմիածնում...
- Փորձելու եմ դպրոց ստեղծել Էջմիածնում: Ժամկետները չեմ կարող ասել, հիմա Լոռիով եմ զբաղված: Քաղաքապետի հետ կհանդիպեմ և մի բան կանենք: Էջմիածինը լավ ավանդույթներ ունենք ֆուտբոլային:
- Արտասահմանցի երկրպագուները ցանկանում են մարզաշապիկներ գնել: Հնարավո՞ր է դա կազմակերպել:
- Դա ֆեդերացիայի մենաշնորհը չէ: Մենք մայկա ծախելով չենք զբաղվում: Հայաստանում Ադիդասի դիստրիբյուտորը պետք է պատվիրի և վաճառի: Մեզ ընդամենը հնարավորչություն է անում: Եթե լինի պատվեր, վաճառողը միշտ էլ շահագրգռված է վաճառել: Մի սևեռվեք մի քանի հոգու վրա, ովքեր ցանկանում են ձեռք բերել: Ամսի 25-ի խաղից առաջ եկեք վաճառք կազմակերպենք, տաս հատից ավելի չի վաճառվի: Բոլորը նվեր են ուզում, բոլորը սիրում են հագնել Հայաստանի մարզաշապիկ, բայց բոլորը նվեր են ուզում: Կա մարդ, որ սրտանց ուզում է, բայց վճարունակ չեն: Բայց բոլոր զանգում են ընկերոջը և ասում են ինձ տվեք մարզաշապիկ: Ամենակարևորը՝ ՀՖՖ-ն որևէ բան վաճառելու իրավունք չունի: Ունենք 20 տարվա մեքենաներ, պետք է դրանք թարմացնել, սակայն իրավունք չունենք: Եթե վաճառենք, կդառնանք բիզնեսների նման հարկ տվող: Մենք մայկա առնել-վաճառելու հետ գործ չունենք: Սեպտեմբերից կունենանք նոր մարզաշապիկ: Իսկ մայիսի 25-ին ընկերական խաղ կլինի Երևանում Իրաքի հավաքականի հետ:
- Կցանկանա՞ք Արարատը սուպեր ակումբ դառնար:
- Ես ֆուտբոլ սկսել եմ սիրել Արարատով, դիտել եմ Խորեն Հովհաննիսյանի խաղերը, եղել եմ Արարատի լավ երկրպագու: Չարաչար սխալվում եք, եթե Ձեզ թվում է, որ Արարատի թշնամին է: Փյունիկն իմ թիմն է, իմ որդու սեփականությունն է ինձանից ստացած, սակայն դա չի նշանակում, որ չեմ սիրում այլ ակումբները: Իմ կարգավիճակում, եթե չսիրեմ այդ ակումբները, ապա կնշանակի, որ հոգեկան հիվանդ եմ ու ինքս իմ հետ կռիվ եմ անում: Եթե լինի մի ակումբ ստեղծելու գաղափար, որը կխաղա օրինակ Ռուսաստանի առաջնությունում, լավ նախագիծ կլինի, Աստված դա իրականանա: Ուկրաինայի դեպքերից հետո միացյալ առաջնություն ստեղծելու գաղափարը հիմա սառել է: Դա հենց ռուսների համար շատ օգտակար կլիներ: Երկրպագուների խնդիրներ ունի նաև Ռուսաստանը և այսպես դա կլուծվի: Պատկերացրեք, խաղում է Արարատը Սպարտակի հետ: Մեր մարզադաշտը հաստատ լեփ-լեցուն կլինի: Այն որ Արարատի ղեկավարությունը լուրջ է տրամադրված, Արարատը մի քանի տարվա ընթացքում չի զիջելու, ակումբի ղեկավարների հետ պայմանավորվածություն ունենք: Նրանք պետք է բազաներ կառուցեն: Երկրպագուները մեծ դեր կարող են ունենալ և ստիպել, որ ակումբներն ուժեղանան:
- Ազգերի լիգայի վերաբերյալ Ձեր կարծիքը:
- Միայն դրական է: Երբ ՈՒԵՖԱ-ն որոշում է կայացնում, լուրջ ինստիտուցիոնալ ուսումնասիրություններ է կատարում տարիներով: Կարծում եմ՝ օգտակար է: