Լոնդոնի շատ շրջաններում բնակարանի գները բնիկ լոնդոնցիների համար աներեւակայելի մակարդակի են հասել ունեւոր օտարերկրացիների պատճառով, որոնք հաճույքով տներ եւ բնակարաններ են գնում Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում: Արդյունքում քաղաքական գործիչները եւ դեւելոպերներն ստիպված են արդարանալ եւ ապացուցել, թե հետամտելով արտասահմանյան փողերի՝ իրենք չեն մոռացել տեղացի բնակիչների մասին:

 

Երկու տարվա ընթացքում մինչեւ 2013 թվականի հուլիսը ոչ բրիտանական ծագման գնորդները Լոնդոնի կենտրոնական շրջանների սկզբնական շուկայում կատարել են գործարքների 69 տոկոսը: Ըստ որում գնորդների 28 տոկոսը մշտապես ապրում Է Մեծ Բրիտանիայի սահմաններից դուրս, հոկտեմբերին հաղորդել Է Knight Frank LLP անշարժ գույքի գործակալությունը:

 

Այս տարվա առաջին եռամսյակում լոնդոնյան բնակարանն անցյալ տարվա նույն ժամանակամիջոցի նկատմամբ թանկացել Է 18 տոկոսով՝ ցույց տալով 2003 թվականից ի վեր առավելագույն աճը, վկայում են Nationwide Building Society-ի տվյալները: Գները հասել են 362 հազար 699 ֆունտ ստեռլինգի (604 հազար դոլարի), այսինքն՝ լոնդոնյան տները ավելի քան կրկնապատիկ թանկ են մայրաքաղաքի սահմաններից դուրս գտնվող տնատիրություններից, որոնք միջին հաշվով արժեն 178 հազար ֆունտ:

 

«Քաղաքի բնակիչներն ավելի ու ավելի դժվարությամբ են համակերպվում այս աղաղակող անարդարացի իրադրությանը եւ պահանջում են վճռական միջոցներ»,- հաղորդել Է Լոնդոնի ասամբլեայի բնակարանային կոմիտեի ղեկավար Դարեն Ջոնսոնը: Սպեկուլյանտները «քաղաքին ոչ մի լավ բան չեն տալիս, այլ սոսկ գները հրում են դեպի վեր», հավելել Է նա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: