Մոսկվայի ՕՄՕՆ-ում աշխատանքի կանցնեն Ուկրաինայի «Բերկուտ» հատուկ ստորաբաժանման նախկին ջոկատայինները: Նրանք արդեն սկսել են ձևակերպել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությունն ու այլ անհրաժեշտ փաստաթղթեր Ռուսաստանի Ներքին գործերի մարմիններում ծառայության անցնելու համար: Այս մասին հայտնում է itar-tass-ը:

 

«Ներկայումս կան մեծ թվով «Բերկուտ» հատուկ ստորաբաժանման նախկին աշխատակիցներ, ովքեր արդեն դիմել են և սկսել են Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու և ռազմաբժշկական հանձնաժողով մտնելու գործընթացը»,-լրագրողներին հայտնել է ՌԴ ՆԳՆ Մոսկվայի վարչության կադրային աշխատանքների գծով հատուկ նշանակության կենտրոնի ղեկավարի օգնական Վյաչեսլավ Տկաչը:

 

«Բերկուտի» նախկին աշխատակիցները կօգտվեն ՌԴ զինված ուժերի անդամներին հասանելիք բոլոր արտոնություններից: