armsport.amԼեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Պելեն խոսել է կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Նեյմար դա Սիլվայի խաղի մասին:

Բրիտանական մամուլին տված հարցազրույցում «ֆուտբոլի արքան» ասել է. «Նեյմարը իրավիճակներ է փնտրում եւ մրցակցին դրդում է խախտել կանոնները իր նկատմամբ:

Այս նույն խաղաոճը նրա մոտ նկատել եմ նաեւ «Սանթոսում»: Ինչ վերաբերում է Նեյմարի՝ Աշխարհի առաջնության ընթացքում սպասվող ելույթներին, ապա կարծում եմ, որ նրանից շատ բան պետք չէ ակնկալել, քանի որ այդ պարագայում նա ճնշման եւ մեծ պատասխանատվության տակ կհայտնվի»: