ԱԺ հանրապետական պատգամավոր Առաքել Մովսիսյանը խախտել է էթիկայի կանոնները։ Նման որոշում է կայացրել ԱԺ էթիկայի հանձնաժողովն այսօրվա դռնփակ նիստում՝ քննարկելով 4 լրագրողների դիմումը՝ ընդդեմ պատգամավորի։
Ինչպես նիստից հետո «Փաստինֆո»-ին հայտնեց հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, հանձնաժողովի որոշումը, ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն, կհրապարակվի ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի ընթացքում եւ կտեղադրվի պաշտոնական կայք-էջում։
Ինչպես «Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել էր, լրագրողներն իրենց դիմումում հանձնաժողովի ուշադրությունը հրավիրել են ԱԺ նախորդ տարվա դեկտեմբերի 23-ի արտահերթ նիստում՝ հայ-ռուսական համաձայնագրերը վավերացնելու մասին որոշումների քվեարկության ժամանակ, լրագրողների նկատմամբ ՀՀԿ խմբակցության անդամ Առաքել Մովսիսյանի վարքագծի վրա:
Մանրամասն` pastinfo.am-ում: