Հունահռոմեական ոճի ըմբիշ 75 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը, կիսաեզրափակիչում հաղթելով դանիացի Մարկ Մատսենին, դուրս եկավ եզրափակիչ և կվիճարկի Ֆինլանդիայի Վանտա քաղաքում ընթացող հունահռոմեկան ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Այս հաղթանակը դժվար տրվեց Ջուլֆալակյանին. մրցամարտն ավարտվեց ոչ ոքի' 2-2 հաշվով, և հայ մարզիկն առավելու թյուն ստացավ միայն լրացուցիչ չափանիշներով:
Ապրիլի 6-ին պայքարի մեջ մտած 71 կգ քաշային Վարշամ Բորանյանը և 80 կգ քաշային Հրաչյա Հովհաննիսյանն անհաջողության մատնվեցին և զրկվեցին բարձր տեղերի համար պայքարելու հնարավորությունից: