Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության վերջին օրը Հայաստանի ներկայացուցիչ 75կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը նվաճեց արծաթե մեդալ: Հայ ըմբիշը եզրափակչում պարտվեց ռուս Ալեքսանդր Չեխրիկինին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայ ըմբիշը 1/16 եզրափակչում հաղթել է խորվաթ Նևեն Զուգային, 1/8 եզրափակչում առավելության է հասել ավստրիացի Ֆլորիան Մարչալի նկատմամբ, քառորդ եզրափակչում պարտության է մատնել Շվեդիայի ներկայացուցիչ Պատրիկ-Ռոբերտ Ռոսենջերին, կիսաեզրափակչում հաղթել էր դանիացի Մարկ Մատսենին: