ԱՊՀ անդամ երկրների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի կոմիտեի նիստին ընդառաջ Ադրբեջանի պահվածքն ու հայկական պատվիրակության ներկայացուցիչներին չընդունելը հայ քաղաքագետները դիտարկում են հիմարության այն տեսակի տիրույթում, որ հատուկ է բացառապես այդ երկրին: Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի գնահատմամբ, Ադրբեջանը, որպես աշխարհին հայտնի հատուկ հիմար պետություն, երբեք ուշադրություն չի դարձնում, թե միջազգային հարթակներում իր գործունեության կամ հայտարարությունների վերաբերյալ ինչպիսի կարծիք կկազմեն: «Ադրբեջանն ունի հիմար լինելու լիակատար իրավունք: Խնդիրը պետք է դիտարկել հենց այս տեսանկյունից: Հիմարությունն Ադրբեջանում հասել է այն մակարդակին, որ իրենք խորապես թքած ունեն, թե դրսում իրենց մասին ինչ կարծիք կարող են կազմել»,- «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ասաց Կիրակոսյանը' հավելելով, որ միջազգային հանրությունը կարծես թե այլեւս չի զարմանում այդ երկրի ախտանիշների վրա:

 

«Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն էլ հիմարությանը զուգահեռ «կոկետուհու» վարքագիծ է բնութագրում Ադրբեջանի արտաքին քաղաքականությունն ու պետական մտածողությունը, որ սկզբում կոտրատվում են, հետո տեղի տալիս: «Ադրբեջանական հիմարություններ այնքան հաճախ են եղել, որ բոլորը դրանց վերաբերում են սարկազմով եւ անգամ լուրջ չեն ընդունում»,- ասաց Իսկանդարյանը:

 

ԱՊՀ անդամ երկրների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի կոմիտեի 2014թ. նիստին մեկնող հայկական պատվիրակության այցը Բաքու չեղյալ է հայտարարվել: Պատճառն այն էր, որ ադրբեջանական կողմը չէր ցուցաբերել պատրաստակամություն' ապահովելու հայկական կողմի ընդունելությունը: ԱՊՀ անդամ երկրների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի կոմիտեի 2014թ. նիստի նպատակն էր քայլեր ձեռնարկել, որոնք պետք է ուղղված լինեին տարածաշրջանում վստահության ամրապնդմանը: ՀՀ պաշտպանության նախարարությունը նախատեսել էր, որ հայկական զինված ուժերի պատվիրակությունը Բաքվում պետք է մասնակցի վերոնշյալ հանդիպմանը: Պատվիրակության երթուղին կազմելիս տարանցիկ գոտի է ընտրվել Մոսկվան, եւ պատվիրակության անդամները ապրիլի 7-ին ՌԴ մայրաքաղաքում էին: Թեպետ ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարությունը, հրավերին զուգահեռ, պաշտոնական ծանուցում էր ուղարկել Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, սակայն հյուրընկալող կողմը որեւէ կերպ չի հաստատել եւ ցուցաբերել պատրաստակամություն ու հետաքրքրություն' ապահովելու հայկական պատվիրակության ընդունելությունը: Նման վերաբերմունքի հետեւանքով հայկական պատվիրակությաÕ ¶ այցը Բաքու չեղյալ է հայտարարվել: