Դոնբասի հայրենասիրական ուժերի հանձնաժողովը որոշել է չեղյալ համարել «Դոնեցկի Հանրապետության» ստեղծման մասին որոշումը: Այս մասին հայտնում է korrespondent.ru-ն:
«Վերջին օրերի իրադարձությունների հետ կապված՝ Դոնբասի հայրենասիրական ուժերի հանձնաժողով բազմաթիվ դիմումներ էին ստացվում քաղաքացիներից, որոնք իրենց անհամաձայնությունն էին հայտնում Դոնեցկի Հանրապետության ստեղծման և հարևան պետությանը դրա միանալու մասին հայտարության, ինչպես նաև առանց համապատասխան իրավական հիմքի հանրահավաքի անցկացման վերաբերյալ»,- ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ապրիլի 7-ի Դոնեցկում անջատողականները հայտարարել էին «Դոնեցկի Հանրապետության» ստեղծման մասին։