Իտալա-արաբական «Ասսադակահ» կենտրոնը ծրագրում է նստացույց կազմակերպել Հռոմում Թուրքիայի դեսպանատան առջև' ընդդեմ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության ագրեսիվ քաղաքականության: Կենտրոնը խաղաղությանը սատարող բոլոր անձնանց հրավիրում է ապրիլի 10-ին մասնակցել Թուրքիայի դեսպանատան դիմաց կայանալիք նստացույցի ն' միասնաբար «ո՛չ» ասելու Էրդողանի կառավարության ագրեսիվ քաղաքականությանը և նրա աջացկությանը Սիրիայի Քեսաբ քաղաքի դեմ իրականացված ահաբեկչական և ագրեսիվ գործողություններին:

 

Մարտի 21-ին Թուրքիայի սահմանի ութ կետերից հարձակումներ են սկսվել թուրք-սիրիական սահմանի մերձակայքում և Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսաբ գյուղաքաղաքի վրա: Ըստ ստացված տեղեկությունների, հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ» ահաբեկչական խմբավորումները: Հարձակումների արդյունքում գյուղաքաղաքում գրեթե բնակիչներ չեն մնացել. նրանք ստիպված են եղել տեղափոխվել առավել ապահով վայրեր: Հայերի մեծամասնությունը ապաստան է գտել Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքի մոտ գտնվող ազգային կառույցներում: