Ռուս-թուրքական միջկառավարական հանձնաժողովի նիստը տեղի կունենա Թուրքիայում՝ հոկտեմբերին: Այդ մասին լրագրողներին տեղեկացրել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչին:
«Որոշում է կայացվել այս տարվա հոկտեմբերին Թուրքիայում անցկացնել միջկառավարական հանձնաժողովի նիստ: Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի հետ պայմանավորվել ենք հանդիպել յուրաքանչյուր երեք ամիսը մեկ»,- ինչպես հաղորդում է «Ռիա նովոստի»-ն, ասել է նա:
2015 թվականի դեկտեմբերի մեկին ՌԴ կառավարությունը կասեցրել էր ռուս-թուրքական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, որը ռուսական կողմից գլխավորում է ՌԴ էներգետւկայի նապարար Ալեքսանդր Նովակը: