Իրան-Հայաստան միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը նախատեսվում է անցկացնել դեկտեմբերի 15-16-ը եւ քննարկել էլեկտաէներգիայի եւ էլեկտրակայաններին առնչվող հարցեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Իրանում լույս տեսնող «Արաքս» շաբաթաթերթը, նման հայտարարությամբ է հանդես եկել ԻԻՀ էներգետ իկայի փոխնախարար Էսմայիլ Մահսուլին: Նրա խոսքով՝ Իրանի կառավարության որոշմամբ՝ վերոնշյալ հանձնաժողովի նիստի անցկացման պատասխանատու է նշանակվել էներգետիկայի նախարարությունը:

 

ԻԻՀ էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանն օրերս տեղեկացրել էր, որ իրանական ընկերությունները շուտով կսկեն Մեղրիի ՀԷԿ-ի շինարարության աշխատանքները:

 

Նոյեմբերին էլ ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Աբբաս Ախունդին ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանի հետ հանդիպման ընթացքում, կարևորելով Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը, նշել էր. «Իրանն ու Հայաստանը երկաթուղով միմյանց կապելու համար անհրաժեշտ է Իրանի տարածքում կառուցել 60, իսկ Հայաստանի տարածքում 304 կիլոմետր երկարությամբ երկաթգիծ»: