ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 23-ին մեկնել է Մինսկ՝ մասնակցելու հոկտեմբերի 24-ին կայանալիք տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի տասնմեկերորդ նիստին:
Ացի շրջանակում նախատեսվում են ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի հանդիպումները Բելառուսի փոխվարչապետ Պյոտոր Պրոկոպովիչի, անտառային տնտեսության նախարար Միխայիլ Ամելյանովիչի և այլ պաշտոնատար անձանց հետ:
Հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներն են. հայկական կողմից' Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, բելառուսական կողմից' Բելառուսի Հանրապետության անտառային տնտեսության նախարար Միխայիլ Ամելյանովիչը:
Նիստի ընթացքում կքննարկվեն հայ-բելառուսական տնտեսական համագործակցության ներկա վիճակին և առաջիկա գործակցությանն առնչվող մի շարք հարցեր: