Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի' Իրան կատարած պաշտոնական այցի շրջանակում երկու երկրների միջեւ չորս փաստաթուղթ են ստորագրվել: Մինչ փաստաթղթերի ստորագրումը Ալիեւի եւ Իրանի նախագահ Հասան Ռուհանիի միջեւ դեմ առ դեմ եւ ընդլյանված կազմով հանդիպումներ են տեղի ունեցել:

 

Ինչպես հաղորդում է APA լրատվական գործակալությունը, փաստաթուղթ է ստորագրվել երկու երկրների երիտասարդության եւ սպորտի նախարարությունների միջեւ համագործակցության, փոխըմբռնման հուշագիր' Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության եւ Իրանի ներքին գործերի նախարարարության միջեւ արտակարգ իրավիճակներում համագործակցության, համաձայնության հուշագիր' Ադրբեջանի բնապահպանության եւ նախարարության եւ Իրանի տրանսպորտի եւ քաղաքաշինության նախարարարության միջև հիդրոօթերեւութաբանական հարցերի շուրջ համագործակցության մասին, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ Իրանի կառավարությունների միջեւ համագործակցության մասին համաձայնագիր' Օրդուբադի եւ Մարազամի հիդրոէլեկտրակայանների շինարարության եւ շահագործման մասին: