Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի' Ադրբեջան կատարած պետական այցի ավարտին երկու երկրների միջեւ մի շարք փաստաթղթեր են ստորագրվել: Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, համագործակցության մասին համաձայնագրեր են ստորագրվել Ադրբեջանի գիտության զարգացման Հիմնադրամի եւ Ֆրանսիայի համապատասխան կառույցի, երկու երկրների գյուղատնտեսության, տրանսպորտի, էներգետիկայի նախարարությունների, Ադրբեջանի ընտանիքի, կանանց եւ երեխաների խնդիրների գծով պետական կոմիտեի եւ Ֆրանսիայի կանանց իրավունքների նախարարության միջեւ:

 

Ստորագրվել է համագործակցության մտադրությունների մասին նամակ Ադրբեջանի կրթության նախարարության եւ Ֆրանսիայի բարձրագույն կրթության եւ գիտական ուսումնասիրությունների նախարարության միջեւ: Երկու երկրների նախագահները ստորագրել են նաեւ համատեղ հայտարարագիր: