ԱՊՀ-ի երկրների ղեկավարները Մինսկում կայացած գագաթնաժողովի արդյունքում ստորագրել են մի շարք փաստաթղթեր, որոնք վերաբերում են սահմանների հսկողության, միգրացիայի, թմրանյութերի տարածմանը եւ մարդավաճառությանը հակազդելու, ինչպես նաեւ ֆինանսական հետախուզության ոլորտին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Բացի այդ, համաձայնագիր Է ստորագրվել ԱՊՀ-ի արտաքին սահմաններում անվտանգության սպառնալիքին արագորեն հակազդելու համար սահմանապահ գերատեսչությունների փորձագետների համատեղ խմբեր ձեւավորելու եւ կիրառելու կարգի վերաբերյալ:
Որոշում Է ընդունվել 2015-2019 թվականներին անօրինական գաղթին հակազդելու հարցում ԱՊՀ-ի երկրների համագործակցության ծրագրի մասին:
Նաեւ փոփոխություններ են կատարվել ԱՊՀ-ի երկրների ֆինանսական հետախուզման ստորաբաժանումների ղեկավարների խորհրդի ձեւափորման վերաբերյալ 2012 թվականի համաձայնագրում:
ԱՊՀ-ի երկրների ղեկավարները Հայրենական մեծ պատերազմում սովետական ժողովրդի տարած հաղթանակի առաջիկա 70-րդ տարեդարձի կապակցությամբ ընդունել են ուղերձ համաշխարհային հասարակայնությանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: