Ադրբեջանի իշխանությունների պարտականությունն է երաշխավորել անվտանգությունն ու ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով։ Այս մասին Թվիթերի իր էջում գրել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Ան Բուայոնը։
«Ադրբեջանի իշխանությունների պարտականությունն է երաշխավորել անվտանգությունն ու ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով և թույլ չտալ, որ ճգնաժամն էլ ավելի սրվի»,- գրել է դեսպանը։