Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավար Դեւիդ Քեմերոնը նախկին բանկիր Սաջիդ Ջավիդին նշանակել է մշակույթի, զանգվածային լրատվամիջոցների եւ սպորտի նախարար: Այս պաշտոնը թափուր էր աղմկահարույց սկանդալի ֆոնի վրա Մարիա Միլլերի պաշտոնաթողությունից հետո:

 

Ջավիդը համարվում է Քեմերոնի գլխավորած Պահպանողական կուսակցության «ծագող աստղը»: Անցյալ տարվա հոկտեմբերից նա Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարությունում զբաղեցնում Էր ֆինանսական քարտուղարի պաշտոնը:

 

Ջավիդը ծնվել Է Բրիստոլում Պակիստանից սերածի ընտանիքում, աշխատել Է Chase Manhattan Bank-ում եւ Deutsche Bank-ում: 2010 թվականին ընտրվել Է խորհրդարանի պատգամավոր Բրոմսգրոուվի օկրուգից:

 

Միլլերը հայտնվել Է այն աղմկահարույց սկանդալի կենտրոնում, որը վերաբերում Է պետական բյուջեից ծախսերի չհիմնավորված հատուցմանը: 2012 թվականի դեկտեմբերից Միլլերի նկատմամբ կատարվում Էր հետաքննություն, որի արդյունքներով նրան պարտավորեցրել Էին գանձարան վերադարձնել 45 հազար ֆունտ, որը նրան տրամադրվել Էր այն տան դիմաց հիփոթեքային վճարումների հաշվին, որտեղ նա ապրում Է ծնողների հետ: Ավելի ուշ ազգային խորհրդարանի համայնքների պալատի կոմիտեն նախարարին թույլատրել Էր ընդհանուր գումարից վճարել սոսկ 5,8 հազար ֆունտ:

 

Նման ներողամտությունը վրդովեցրել Է բրիտանական ԶԼՄ-ներին ու հասարակայնությանը: Նրանք նաեւ զայրույթով են արձագանքել այն բանին, որ խորհրդարանում Միլլերի հրապարակային ներողությունը եղել Է խիստ լակոնիկ եւ տեւել Է ընդամենը 32 վայրկյան, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: