ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի ոստիկան Անդրանիկ Գևորգյանի կողմից հետիոտն Սուսաննա Բարսեղյանին վրաերթի ենթարկելու և անզգուշությամբ մահ պատճառելու դեպքի առթիվ' ՀՀ ՔՕ 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2013թ. հոկտեմբերի 4-ին' ժամը 14:40 սահմաններո ւմ, Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայով դեպի Սասունցի Դավթի հրապարակ երթևեկելիս նույն փողոցի թիվ 76 շենքի շրջակայքում խախտելով ճանապարհային երթևեկության կանոնների 67-րդ կետի պահանջները' Անդրանիկ Գևորգյանը, իր երթևեկության համար վտանգն առաջանալու պահից սկսած, երթևեկության անվտանգությունն ապահովելու, վրաերթը կանխելու նպատակով ժամանակին չի արգելակել, չի դանդաղեցրել իր վարած ավտոմեքենայի ընթացքը, այն լրիվ կանգնեցնելու միջոցով հնարավորություն չի տվել փողոցը անցնող հետիոտն Սուսաննա Բարսեղյանին դուրս գալ վտանգավոր գոտուց, դրանով իսկ ինք ն իրեն զրկել է բախումը կանխելու տեխնիկական հնարավորությունից, արդյունքում' ավտոմեքենայի առջևի աջ մասով բախվել է Սուսաննա Բարսեղյանին, ենթարկել վրաերթի' անզգուշությամբ մահ պատճառելով վերջինիս: ՊՊԾ գնդի ոստիկան Անդրանիկ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: