ԱՄՆ-ի առողջապահության նախարար Քեթլին Սիբելիուսը պաշտոնաթող Է լինում քննադատությունների թիրախ դարձած առողջապահության բարեփոխման գործարկումից հետո, որն առաջարկել Էր նախագահ Բարաք Օբաման, տեղեկացնում Է BBC-ն:

 

Նախագահի քննադատները բարեփոխումը համարում են ձախողված: Մի քանի շաբաթվա ընթացքում բժշկական ապահովագրություն չունեցող ամերիկացիների համար ստեղծված ինտերնետ-պորտալն աշխատունակ չԷր, ցանկացողները չԷին կարողանում այնտեղ գրանցվել:

 

Պարտադիր ապահովագրումների ձեւակերպման գործընթացի խնդիրների կարգավորումը վարչակազմից խլել Է երկու ամիս: Իսկ երբ կայքը շտկել են, նոր ծրագրից օգտվում Էր 7,5 միլիոն ամերիկացի:

 

Նախագահ Բարաք Օբամայի առաջարկած առողջապահության բարեփոխումը, որը հայտնի Է որպես Obamacare, խիստ հակասական արձագանք Է հարուցել հասարակության մեջ: