Թուրքիայում ցուցահանդեսների կազմակերպմամբ և զբոսաշրջության հարցերով զբաղվող Fuarsepeti.com կայքը Արցախը ներկայացրել է որպես անկախ պետություն:

 

Թուրքական կայքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ներկայացված է առաձին դրոշով և դրամական միավորով: Կայքի «Երկրներ» բաժնում Արցախի Հանրապետության մասին նշված է, որ երկրի պետական լեզուն հայերենն է, բնակչությունը' 138 հազար, տարածքը' 4,4 հազար քառ.կմ, դրամական միավորը' հայկական դրամ:

 

Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը անվանում են նաև Արցախի Հանրապետություն, և որ այն թեկուզ իրավական առումով Ադրբեջանի «մաս» է, սակայն, փաստացի անկախ պետություն է: