Հայաստանի 13-րդ վարչապետի անունը հայտնի կդառնա կիրակի օրը:
«Ապրիլի 13-ին' ժամը 14-ին, տեղի կունենա ՀՀԿ գործադիր մարմնի, այնուհետև ժամը 15-ին՝ ՀՀԿ խորհրդի նիստ». այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Էդուարդ Շարմազանովի օգնականը:
Հիշեցնենք, որ երեկ տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստից հետո Էդ. Շարմազանովը հայտնեց, որ վարչապետի անունը կհայտարարվի երկուշաբթի օրը: Այդ դեպքում, սակայն, կխախտվեր Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետը, ըստ որի Հանրապետության Նախագահը վարչապետ է նշանակում կառավարության հրաժարականի ընդունումից հետո՝ տասնօրյա ժամկետում:
Հիշեցնենք, որ Տիգրան Սարգսյանը հրաժարական է տվել ապրիլի 3-ին: