Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողները ապրիլի 10-ին, ժամը 18.30-ին ապօրինի թմրամիջոցներ, հոգեմետ դեղամիջոցներ պահելու կասկածանքով Կիլիկիա թաղամասի 4-րդ փողոցի սկզբնամասից, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել 1963թ. ծնված Արմեն Տ.-ին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, ավտոմեքենայից հայտնաբերվել է «Դիազեպամ»-ի 2 տուփ, որոնց մեջ առկա է եղել 39 դեղահաբ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: