Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի գնահատմամբ' կառավարման իդեալական մոդել չկա: Անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի հրապարակված նախագծին, ըստ որի' առաջարկվում է անցնել կ առավարման խորհրդանական համակարգին' Հարությունյանը նշեց, որ կառավարման յուրաքանչյուր մոդելի մեջ կարելի է տեսնել տասնյակ տարատեսակներ: «Օրինակ, կարող է խորհրդարանական կառավարման մոդելն ավելի շատ մոտ լինել նախագահական կառավարման համակարգին, կարելի է տեսնել նաև հակառակը. Այսինքն՝ ամեն ինչ կախված է կատարումից»,- ասաց Հարությունյանը:

 

Անդրադառնալով հայեցակարգի նախագծին՝ Հարությունյանը նշեց, որ հիմնական խնդիրն է ներկա իրավիճակում, ելնելով Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքից և այլ հարցերից, վերլուծել և հասկանալ, թե որ մոդելն է մեզ համար առավել նպատակահարմար: Նրա խոսքով՝ դրա համար հիմք կծառայեն հանրային քննարկումները:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 10-ին հանդիպել է ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ: Հանդիպման ընթացքում հանձնաժողովի նախագահ, ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը տեղեկացրել է Հանրապետության Նախագահին, որ ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի նախնական տարբերակն արդեն պատրաստ է և տեղադրված է ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում: