allsport.am/Իսպանիայի առաջնության 33-րդ տուրում «Բարսելոնան» արտագնա խաղում նվազագույն հաշվով պարտվեց «Գրանադային»: Կատալոնական թիմի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն հանդիպման վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել:
-Լա լիգայում պայքարն ավարտվա՞ծ է... Այժմ ոչինչ մեր ձեռքերում չէ: Չեմ կարող մեղադրել ֆուտբոլիստներին: Նրանք շարունակում էին առաջ ընթանալ: Ունեինք գոլ խփելու հնարավորություններ, բայց չկարողացանք ավարտին հասցնել գրոհները:
Նման խաղերում կարելի է հաղթել 4:0 կամ 5:0 հաշվով. պարզապես չիրացրինք մեր հնարավորությունները: Ֆուտբոլում երբեմն նման բաներ պատահում են: Կպայքարենք մինչև վերջ: Դա վերաբերում է նաև Գավաթի եզրափակչին,-Մարտինոյի խոսքերը փոխանցում է «Barcastuff»-ը: