Ինչպես հայտնում է itar-tass-ը, Կիևի ներկայիս իշխանությունները փորձում են Ուկրաինայում միայն խաղաղություն ու հանգստություն ապահովել, այլ ոչ թե քաղաքացիական պատերազմ սկսել: Նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ Ջեն Պսակին:

 

Այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ի վարչակազմը նախկինի պես զո՞ւսպ և հավասարակշռված է համարում Կիևի գործողությունները, Պսակին պատասխանել է. «Ուկրաինայի կառավարությունն աշխատում է մեղմել արևելքում տիրող իրադրությունը: Չպետք է մոռանանք, որ կառավարության վրա դրված է օրենքի ու կարգուկանոնի պահպանման պատասխանատվություն»,- ասել է Պսակին:

 

Իսկ թե ինչո՞ւ ԱՄՆ-ն Վիկտոր Յանուկովիչի նախագահության ընթացքում հանդես էր գալիս հակառակ դիրքորոշմամբ, Պսակին նշել է, որ հանգամանքներն այլ էին, իսկ անցկացվող ցույցերը՝ խաղաղ: