Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ մնում է երկրի օրինական նախագահն ու գերագույն գլխավոր հրամանատարը:
Նա նաև Կիևի նոր իշխանություններին մեղադրել է քաղաքացիական պատերազմ հրահրելու փորձի մեջ: Յանուկովիչի խոսքով՝ իր նկատմամբ ձեռնարկվել են ահաբեկչական գործողություններ: Յանուկովիչը հավելել է, որ Կիևում ձևավորվող իշխանության բոլոր մարմիններն էլ կլինեն անօրինական: