Ուկրաինան Ռուսաստանին մեղադրում է օկուպացված տարածքներից թանգարանային թանկարժեք իրեր հանելու փորձի մեջ:
Այս մասին հայտնել է Ուկրաինայի մշակույթի նախարար Ալեքսանդր Տկաչենկոն՝ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի տվյալներին հղումով, փոխանցում է «Ուկրաինսկայա Պրավդա»-ն:
Նախարարի խոսքով, ռուսական կողմը Ղրիմից և գրավյալ մյուս տարածքներից մտադիր է դուրս բերել կարևորագույն ցուցանմուշներ:
Նշվում է, որ Ղրիմի բոլոր երեսուն թանգարաններում միայն ցուցանմուշների արժեքը չափվում է տասնյակ միլիոնավոր դոլարներով: