Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն հույս է հայտնել, որ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչում «Ռեալի» և «Բարսելոնայի» միջև հանդիպումը կընթանա արդար և մարզական պայքարում: Այս մասին տեղեկացնում է իսպանական մամուլը:

Հիշեցնենք, որ թիմերի միջև դիմակայությունը տեղի կունենա ապրիլի 16-ին:

«Իհարկե, այս հանդիպմանը լարվածություն կլինի: Սակայն ցանկանում եմ, որ խաղը լինի առանց շատ ընդհարումների: Դա մեզ պետք չէ, չէ՞ որ առջևում Աշխարհի առաջնությունն է: Ֆուտբոլիստները պետք է պաշտպանեն իրենց ակումբների շահերը, դրա հետ մեկտեղ չմոռանալով համապատասխան պահվածքի մասին»,-նշել է Դել Բոսկեն: