Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 16-ից 17-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել է 7-ը, մաքսանենգության 1 և խարդախության 4 դեպքերը բացահայտվել են:

 

Բացահայտվել է գողության 3 դեպք:

 

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 և գողության 3 դեպք:


Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար. 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: