Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի' հունիսի 5-ից 6-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 15 դեպքից բացահայտվել է 10-ը, խարդախության' 9, կողոպուտի, խուլիգանության, յուրացման, մաքսանենգության և դրամանենգության 1-ական դեպքերը բացահայտվել են:

 

Բացահայտվել է գողության 8 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և գողության 3-ական դեպք:

 

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 14-ը' ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: