Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի' հուլիսի 17-ից 18-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 18 դեպքից բացահայտվել է 13-ը, խարդախության 10 դեպքից՝ 9-ը, կողոպուտի 5 դեպքից՝ 2-ը, շորթման և ապօրինի ծառահատման 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է նաև գողության 2 դեպք։

 

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի՝ 3 և մարմնական վնասվածք հասցնելու՝ 1 դեպք:


Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 15 մարդ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: