Ամերիկացիների շուրջ 60 տոկոսն այն կարծիքին Է, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման իրենց խաբում Է երկրի համար կարեւոր հարցերում: Այդ մասին վկայում են ապրիլի 16-ին հրապարակված հասարակական կարծիքի հարցման արդյունքները, որն անցկացրել Է Fox News հեռուստաալիքը:

 

Հարցվածների 37 տոկոսը ենթադրում Է, որ Սպիտակ տան ղեկավարը շարունակաբար ստում Է: Հարցման մասնակիցների 24 տոկոսը վստահ Է, որ Օբաման ճշմարտությունը չի ասում «երբեմն»: Ամերիկացիների 20 տոկոսն այն կարծիքին Է, որ նա միայն «հազվադեպ» Է ստում: Դրա հետ մեկտեղ Օբամային լիովին վստահում Է ԱՄՆ-ի բնակիչների ընդամենը 15 տոկոսը. նրանց կարծիքով՝ նախագահը միշտ ճիշտ Է խոսում:

 

Ընդհանուր առմամբ նախագահի պաշտոնում Օբամայի գործունեությանն այժմ հավանություն Է տալիս ամերիկացիների 42 տոկոսն այն դեպքում, երբ 51 տոկոսը դժգոհ Է նրա աշխատանքից:

 

Հարցմանը, որն հեռախոսով անցկացվել Է ապրիլի 13-15-ին, մասնակցել Է ԱՄՆ-ի հազարից ավելի չափահաս բնակիչներ, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: