ՀՀ Սփյուռքի նախարարության յուրահատուկ առօրյայի մասի հայկական տպագիր մամուլում այսօր բավական հետաքրքիր նյութ է լույս տեսել: Ինչպես գրում է «Հապարակ» օրաթերթը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն իր ուժերի ներածին գերատեսչության կյանքը զվարճալի է դարձնում: Տիկնոջ վերջին ցնցող իդեան եղել է ազգագրական պարերի ուսուցումը: Նա նախարարության աշխատակիցների համար պարի կուրսեր է կազմակերպել, որպեսզի իր աշխատակիցների ազգային ընկալումը նաև առարկայական դրսևորում ունենա», - գրել է «Հրապարակ»-ը՝ հավելելով, որ մոտ մեկ ամիս է, ինչ գերատեսչության աշխատակիցները աշխատանքային օրվա ավարտից հետո դհոլ-զուռնայի ուղեկցությամբ յուրացնում են հաղթական քոչարին:

 

Times.am-ը թերթի հրապարակման հետքերով փորձել է որոշակի մանրամասներ ճշտել Սփյուռքի նախարարության աշխատակիցների նոր «զվարճանքների» մասին: Պարզվում է, պարապմունքներն անց են կացվում յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին, ժամը 18:00-ից հենց նախարարության միջանցքում: Այսպես թվով մոտ 80 պաշտոնյա (բացառությամբ 4-ի, որոնք դեռ դիմադրում են Հրանուշի Հակոբյանի պահանջներին) շաբաթական 3 անգամ տարբեր շուրջպարերի 40-րոպեանոց դասեր են ստանում:

 

Շարունակությունն` այստեղ: