Թուրքիան մտադիր է հասնել Ռուսաստանից գնվող գազի գնի նվազեցմանը: Այս մասին թուրքական NTV հեռուստաալիքը, հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը:

 

Թ.Յըլդըզի խոսքով, տվյալ հարցը քննարկվելու է եկող շաբաթ ծրագրված բանակցությունների ընթացքում, երբ Անկարա կայցելի «Գազպրոմ» ընկերության փոխտնօրենը: «Պայմանագիրը թույլ է տալիս վերանայել գազի գինը», -ասել է թուրք նախարարը:

 

Ռուսաստանը հանդիսանում է Թուրքիա բնական գազի ամենախոշոր մատակարարը: